Թերթը գրում է, որ հուլիսի 21-ին ինչ-որ անձինք պայթեցրել են Գործարանային փողոցում կայանած «Մերսեդես 200E» մակնիշի մեքենան: Դրա հետևանքով այրվել են նաև «Մասիս տաբակ» ընկերությանը պատկանող 3 մեքենա, որոնք կայանված են եղել «Մերսեդես»-ի կողքին: Սա, ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդի» աղբյուրները, շարունակությունն է դեռ Աժ ընտրություններից առաջ` մայիսի 4-ին, «Եվրո» սրճարանում ԲՀԿ ու ՀՀԿ ներկայացուցիչների միջև ծեծկռտուքի: Նույն տեղեկությունների համաձայն` պայթեցնողը եղել է Մասիսի նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Մաշիկ Հակոբյանի եղբորորդին` Կարո Հակոբյանը: Իսկ պայթեցված մեքենան պատկանել է Մասիսի բնակիչ ոմն Արտյոմի, որն ընտրությունների ժամանակ աշխատել է ԲՀԿ-ի օգտին: Ոստիկանությունից երեկ թերթը տեղեկացել է, որ փաստի առթիվ դեռ միջադեպի օրն է քրեական գործ հարուցվել, բայց առայսօր չկան ո´չ մեղադրյալներ, ո՛չ կալանավորվածներ:





