Ռուսական ՌԾՈւ համար սկզբունքորեն նոր դիզելային սուզանավերի ստեղծման ընթացքում անցումային օրինակ կծառայի 636.3 սերիայի սուզանավերը, հայտարարել է «Ռուբինի» գլխավոր կոնստրուկտոր Իգոր Մոլչանովը:Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ըստ նրա, ռուսական նոր սուզանավերը ընդունակ կլինեն էապես գերազանցել պոտենցիալ թշնամիների նմանատիպ նավերին: Իր հերթին ՌԾՈւ գլխավոր հրամանատար ծովակալ Վիկտոր Չիրկովն ընդգծել է. «Մենք ոչ ոքի հետ չենք մրցակցում, սակայն այս նավերն իրենց համարժեքը չունեն»:
Նախագծի նավերն ունեն նորագույն իներցիալ նավիգացիոն, ժամանակակից ավտոմատիզացված ինֆորմացիոն-ղեկավարող համակարգեր:





