Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ռուս ընդդիմադիր Գարի Կասպարովն ուրբաթ օրն իրեն ձերբակակելու ժամանակ կծել է ոստիկանին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` մեջբերելով դատական կատարածուների դաշնային ծառայության մայրաքաղաքային վարչությանն առընթեր հանրային խորհրդի ղեկավար Անտոն Ցվետկովին:
«Գարի Կասպարովը ձերբակալության ժամանակ կծել է ոստիկանության երկրորդ գնդի սպայի: Այժմ նա մեկնել է բժշկական ստուգման»,- հայտարարել է Ցվետկովը:





