ԱԻՆ-ում այսօր` ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 53 շենքից մարդ է ընկել:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեռևս չպարզված հանգամանքներում Շերամի փողոցի թիվ 53 շենքի 7-րդ հարկից ընկել և տեղում մահացել է Բերդ քաղաքի բնակիչ 1959 թ. ծնված Մ. Մելիքյանը:





