AM
17 Օգոստոս 2012 - 15:57 AMT

Պակիստանում ավտոբուսի պայթյունի արդյունքում զոհվել է 1, վիրավորվել` 10 մարդ

Պակիստանի Կարաչի քաղաքում ուրբաթ օրը ավտոբուսի պայթյունի արդյունքում զոհվել է1, վիրավորվել` 10 մարդ:

Ավտոբուսը տեղափոխում էր մոտ 40 շիա-ուսանողների, որոնք ուղևորվում էին ամենամյա հակաիսրայելական ցույցի, հաղորդում է «Ազատություն» ռադիակայանը:

Նախօրեին երկրի հյուսիսում գտնվող Գիլգիտ քաղաքում գրոհայինները ավտոբուսից դուրս էին բերել 20 շիաների, հրամայել պառկել գետնին և գնդակահարել նրանց:

Այս հանցագործությունը խստորեն քննադատվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից:

Իրավապաշտպանները հաղորդում են, որ միայն Կարաչի քաղաքում այս տարի էթնիկ և կրոնական բնույթի բախումների արդյունքում զոհվել է 1100 մարդ: