AM
17 Օգոստոս 2012 - 15:58 AMT

Սիրիայի վերաբերյալ «գործողությունների խմբի» հանդիպումը հետաձգվել է

Ռուսաստանի կողմից նախաձեռնված Նյու Յորքում ՄԱԿ-ի ԱԽ-ի շտաբում Սիրիայի վերաբերյալ «գործողություններ խմբի» հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»` հղելով միջազգային կազմակերպությունում ՌԴ միջնոդության մամլո ծառայությանը»

ՄԱԿ-ի ԱԽ-ում հանդիպումը նախօրեին առաջարկվել էր Վիտալի Չուրկինի միջնորդությամբ` Սիրիայի վերաբերյալ փակ խորհրդակցությունների ընթացքում: Ըստ նրա, հանդիպման նպատակը հուլիսի 30-ին Սիրիայի վերաբերյալ ժնևյան պայմանավորվածություններին աջակցելն էր: