AM
17 Օգոստոս 2012 - 17:56 AMT

«Հզբոլլահը» խոստանում է Իսրայելի կյանքը վերածել դժոխքի, եթե վերջինս հարձակվի Իրանի վրա

Արմատական իսլամիստական «Հզբոլլահ» շարժման Լիբանանի շիական թևի ղեկավար Հասան Նասրալլան նախազգուշացրել է Իսրայելին երկրի քաղաքացիները «դժոխքի վերածելու» մասին, եթե վերջինս հարձակում գործի Իրանի վրա, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Նասրալլայի խոսքով, իր շարժումը հնարավորություն ունի կետային հարվածներ հասցնելու իսրայելցի զինվորականներին և քաղաքացիական օբյեկտներին: