AM
18 Օգոստոս 2012 - 10:16 AMT

Սիրիայի կառավարական զորքերն օդային հարվածներ են հասցրել ապստամբների դիրքերին երկրի մի քանի քաղաքներում

Սիրիայի կառավարական զորքերն օդային հարվածներ են հասցրել ապստամբների դիրքերին երկրի մի քանի քաղաքներում:

Մարտեր են ընթանում Հալեպում և նրա շրջակայքում: Նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը կրակ են արձակել ընդդիմության հսկողության տակ գտնվող Հոմս և Հերաք քաղաքների թաղամասերի վրա:

Հաղորդագրությունում նշվում է, որ նախօրեին երկրում բռնության զոհ են դարձել 129 հոգի: