AM
18 Օգոստոս 2012 - 13:49 AMT

«Ալ Քայիդայի» գրոհայինները սպանել են ուժային կառույցների 14 աշխատակիցների Յեմենում հետախուզության շենքի գնդակոծման արդյունքում

«Ալ Քայիդա» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններն օգոստոսի 18-ին սպանել են ուժային կառույցների 14 աշխատակիցների Յեմենի հարավում հետախուզության շենքի գնդակոծության արդյունքում:

Գրոհային իսլամիստները հակատանկային նռնականետերից և հրացաններից կրակ են արձակել Ադեն քաղաքի հետախուզության շենքի վրա: