AM
20 Օգոստոս 2012 - 07:10 AMT

Հայ ազգային ինստիտուտի Հայոց Ցեղասպանության մասին կայքն ընդլայնվել է

Հայ ազգային ինստիտուտը (ANI) այս շաբաթ հայտարարել է Հայոց Ցեղասպանությանը վերաբերող կայքի ընդլայնման մասին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայ ազգային ինստիտուտի լրատվական ծառայությունից, ավելացվել է «Ժամանակակից մամուլի լուսաբանում» անվամբ նոր բաժին, որը բաղկացած է Հայոց Ցեղասպանությունը քննարկող շուրջ 170 հոդվածներից: ANI-ի կայքը ամենամեծ թվով այցելուներ ունեցող Հայոց Ցեղասպանությանը վերաբերող կայքերից է:

«Ժամանակակից մամուլի լուսաբանման» բաժինը տեղեկացնում է նաև Հայոց Ցեղասպանության փաստերի շուրջ աշխարհի իրազեկվածության մասին և թե ինչպես տասնամյակների լռությունը և մարդու իրավունքերի նկատմամբ ուշադրության բարձրացումը, վերափոխեցին 1915թ, իրադարձությունների նշանակության ընկալումը:

Առկա են լուսաբանման տաս բաժիններ` «Գրքեր», «Խմբագրություններ», «Կրթություն», «Մամուլի առաջին էջերում տեղ գտած հոդվածներ», «Հուշեր», «Կարծիքներ», «Ցեղասպանության հիշատակման օրվան նվիրված հոդվածներ» և «Հատուցում»:

1997թ. Վաշինգտոնում հիմնված Հայ Ազգային Ինստիտուտը (ANI) զբաղվում է Հայոց Ցեղասպանության փաստի ուսումնասիրմամբ , հետազոտմամբ և աշխատանքներ է տանում այն հաստատելու ուղղությամբ: