Երեկ` ժամը 04.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհի 85-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, պատահարի հետևանքով ուղևորը՝ 1980 թ. ծնված Կարեն Բաբայանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 08.00-ին, վարորդը` 1976 թ. ծնված Սլավիկ Ոսկանյանը, նույնպես մահացել է: Կատարվում է նախաքննություն:





