AM
20 Օգոստոս 2012 - 14:11 AMT

Սերգեյ Լավրովն անթույլատրելի է համարում միջամտությունը դատարանի աշխատանքին, այդ թվում` Pussy Riot-ի գործով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն անթույլատրելի է համարում միջամտությունը դատարանի աշխատանքին, այդ թվում Pussy Riot պանկ խմբի գործով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա դրա հետ կապված հիշեցրել է, որ արևմտյան երկրների օրենսդրությունը նույնպես նախատեսում է եկեղեցիներում խուլիգանության համար պատժի իրական ժամկետներ:

«Չի կարելի միջամտել դատարանների աշխատանքին: Կարելի է անձամբ համաձայնվել կամ ոչ այն վճռի հետ, որը կայացվել է»,- հայտարարել է Լավրովը Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցությունների արդյունքում կայացած մամլո ասուլիսում:

Միաժամանակ, նախարարը նշել է. «Կա բողոքարկման հնարավորություն: Ինչպես ես հասկանում եմ, աղջիկների փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը: Եկեք շուտափույթ եզրակացություններ չանենք և, առավել ևս, հիստերիա չսարքենք այս հարցի շուրջ»,- ասել է նա: