AM
20 Օգոստոս 2012 - 14:15 AMT

Ամմանը բողոքի նոտա է հայտնել Սիրիայի դեսպանին` հորդանանյան գյուղի հրետանային գնդակոծության պատճառով

Հորդանանի ԱԳՆ-ն կանչել է Ամմանում Սիրիայի դեսպանին` նրան պաշտոնական բողոք հանձնելու համար` կապված հորդանանյան գյուղի հրետանային գնդակոծության հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հորդանանի ԱԳՆ ղեկավար Սաամիխ Մաատիի խոսքով, սիրիական կողմից հրետանային գնդակոծության արդյունքում չորսամյա աղջիկը ստացել է բեկորային վնասվածքներ:

Սիրիայում առայժմ չեն մեկնաբանել միջադեպը: