AM
20 Օգոստոս 2012 - 16:21 AMT

Ոստիկանին կծած Գարրի Կասպարովի գործը փոխանցվել է Ռուսաստնաի Քննչական կոմիտեին

Մոսկովյան ոստիկանությունը ՌԴ Քննչական կոմիտեին է փոխանցել ընդդիմադիր Գարրի Կասպարովի հետ կապված միջադեպի գործի նյութերը, ով նախորդ ուրբաթ Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի մոտ կծել է օրինապահ մարմինների աշխատակցի ձեռքը:

Կասպարովը ձերբակալվել է օգոստոսի 17-ին Խամովնիչեսկի դատարանի մոտ, որտեղ արձանագրվում էր Pussy Riot խմբի մասնակիցների դատավճիռը. ձերբակալության պահին նա կծել է օրինապահ մարմինների աշխատակցի ձեռքը:

Աշխատակցի ձեռքը կծելու փաստը հաստատել է «Ռուսաստանի սպաներ» Համռուսական ՀԿ պրեզիդիումի ղեկավար Անտոն Ցվետկովը, ով հաստատել է, որ իր օգնականը տեսել է` ինչպես է Կասպարովը կծել ոստիկանության սպայի ձեռքը, գրում է Պրավդա.ռու-ն: