Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում չեն դադարում կատաղի բախումները: Զինվորական ստորաբաժանումները և ուղղաթիռները փորձում են ճնշել ընդդիմության օջախները հիմնականում քաղաքի հյուսիս-արևելյան շրջաններում, որտեղ կենտրոնացած են գրոհայինների հիմնական ուժերը:
Օգոստոսի 20-ի երեկոյան կառավարական ուժերը վերսկսել են Սուլեյման, Բուստան-էլ-Բաշա և Բուստան-էլ-Կասր թաղամասերի վրա օդային հարվածները:
Ըստ արաբական հեռուստաալիքների տեղեկությունների նախօրեին Սիրիայում զոհվել է մոտ 140 մարդ:





