NASA հայտարարել է, որ ծրագրում է 2016-ին դեպի Մարս ուղարկել նոր սարքավորում: Այս մասին հաղորդվում է NASA-ի մամլո հաղորդագրությունում:
Սարքավորումը կոչվելու է Insigh և ի տարբերություն Curiosity շարժական գիտական լաբորատորիայի, իրենից ներկայացնեկլու է ստացիոնար լաբորատորիա: Ինչպես պատմել են NASA-ի գիտնականները, դրա հիմնական խնդիրն է լինելու Մարսի կեղևում հորատում իրականացնելը և խորքային հանքանյութրի ուսումնասիրումը:
Նախագիծը կարժենա 425 մլն դոլար: Դրա իրականացմանը կմասնակցեն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, հաղորդում է ՌԲԿ-ն:





