Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կհետևեն ԵԱՀԿ 400 դիտորդներ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է «Արդար ընտրություններ» վրացական դիտորդական կազմակերպության ղեկավար Նինո Լոմջարիան ԵԱՀԿ պատվիրակության հետ հանդիպումից հետո:
Պատվիրակությունը Թբիլիսի է ժամանել օգոստոսի 20-ին: Օգոստոսի 21-ին պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի խորհրդարանում և կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Վրաստանի ԿԸՀ-ն գրանցել է 2 ընտրական դաշինք և 21 կուսակցություն, իսկ 8 կուսակցությունների գրանցումը մերժվել է:





