AM
21 Օգոստոս 2012 - 13:58 AMT

Կիևի օդանավակայանում տեղի է ունենում ուղևորների և անձնակազմի շտապ տարհանում

Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանի F տերմինալում տեղի է ունենում ուղևորների և անձնակազմի շտապ տարհանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դեպքի վայրից:

Գործակալության տվյալներով, տարհանման մասին հայտարարել են հենց տերմինալում:

Բոլորին նստեցնում են ավտոբուսներ, որոնք սովորաբար մարդկանց մոտեցնում են ինքնաթիռներին: Ավտոբուսները հեռանում են օդանավակայանի տարածքից: Չեղյալ են հայտարարվել առաջիկա 2 ժամերի չվերթները:

Օդանավակայանի ղեկավարությունն առայժմ չի բացատրել կատարվածի պատճառները: