Հայտնի ամերիկացի լողորդ Դայան Նայադը հրաժարվել է Կուբայի ափերից մինչև Ֆլորիդա 162 կմ տարածքը լողալով անցնելու փորձից:
Դա 62-ամյա ամերիկուհու չորրորդ փորձն էր: Այս անգամ նա հույս ուներ դառնալ առաջին մարդը, ով կհաղթահարի Ֆլորիդայի նեղուցն առանց շնաձկներից հատուկ վանդակի:
Երկու օրվա ընթացքում Նայադը պայքարել է փոթորկի, ուժեղ հոսանքի և թունավոր մեդուզաների այրվածքների հետ, բայց արդյունքում հրաժարվել է ռեկորդ սահմանելու փորձից և բարձրացել է իրենց ուղեկցող նավի վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





