AM
22 Օգոստոս 2012 - 08:40 AMT

FAO-ն նախազգուշացնում է. Կովկասյան տարածաշրջանին սպառնում է խոզի ժանտախտ

Կովկասյան տարածաշրջանում առկա է խոզի աֆրիկյան ժանխախտի համաճարակի վտանգ: Նման նախազգուշացմամբ հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO): «Տարածաշրջանի իշխանություններն ազգային և տեղի մակարդակում պետք է ուժեղացնեն վիրուսի տարածման կանխարգելման միջոցները և պատրաստ լինեն դրա հետագա բռնկումներին»,- ասվում է FAO-ի գլխավոր անասնաբույժ Խուան Լուբրոտի տարածած հայտարարությունում:

Նրա խոսքով, Կովկասում հիվանդության վերջին դեպքերի վերլուծությունները վկայում են, որ տարածաշրջանում առաջիկայում կարող են լինել խոզի ժանտախտի նոր բռնկումներ:

Կովկասից բացի, վիրուսի տարածման վտանգը հիմա առկա է Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի այլ մասերում: