AM
22 Օգոստոս 2012 - 15:08 AMT

Նախկին պաղեստինցի դիվանագետը նշանակվել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Բրահիմիի օգնական

ՄԱԿ-ը և Արաբական պետությունների լիգան նախկին պաղեստինցի դիվանագետ Նասեր ալ-Քուդվային նշանակել են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի օգնական, հաղորդում են համաշխարհային ԶԼՄ-ները:

Ըստ ԱՊԼ գլխավոր քարտուղարի, ալ-Քուդվան շարունակում է զբաղեցնել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի տահուկ բանագնացի օգնականի պաշտոնը:

Նախորդ 6 ամիսների ընթացքում Նասեր ալ-Քուդվան Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Աննանի օգնականն էր: