Սիրիայի կառավարությունը «համագործակցելու է ՄԱԿ-ի բանագնաց Լահդար Բարհիմիի հետ և հուսով է, որ նրան կհաջողվի շատ արագ ազգային երկխոսություն կազմակերպել»: Այս մասին հայտարարել է հանրապետության ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեքդադը:
Ընդ որում Մեքդադը ընդգծել է, որ «այն ուժերը, որոնց վրա Արևմուտքը խաղադրույք է կատարում, հաջողության չեն հասնի», «կհաղթի Սիրիան իր ժողովրդի և իմաստուն ղեկավարության հետ»:
«Սիրիայի ճգնաժամի պատճառը մեծ մասամբ արտաքին միջամտության արդյունք է»,ընդգծել է նա: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





