Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից մեկը թերթին պատմել է, որ Ռուսաստանում հայերի համար շատ բարդացել է ապրել: Օրերս նա հայրենակիցը վարձով բնակարան է փնտրել Մոսկվայում և հանդիպել է մի երևույթի, որն առաջներում չկար, հայտարարությունների մի մասում հատուկ շեշտվում է` «դիմեն միայն սլավոնները»: Այս ռասիստական մոտեցումը զարմացրել էր նրան և համոզմունք առաջացրել, որ Ռուսաստանի նման ինտերնացիոնալ երկրում նման դրսևորումները խրախուսվում և հովանավորվում են պետության կողմից:





