Երեկ «Հայկական ժամանակին» հայտնի է դարձել, որ Աժ 3 ընդդիմադիր խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության և «Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպել են` քննարկելու «Հարսնաքարի» գործով իրավապահ մարմիններին ուղարկված հարցաշարի պատասխանները: «Արդեն ներկայացրել ենք այս խմբակցություններին արդարադատության նախարարության ուղարկած պատասխանը: Պատասխան է ուղարկել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը: Մեր տեղեկություններով, այդ պատասխանները մասնագիտական ուսումնասիրման փուլում են, և ենթադրվում է, որ առաջիկայում սույն խմբակցություններն ընդհանուր դիրքորոշում կհայտնեն դրանց վերաբերյալ»,-գրել է թերթը:
Թերթը hիշեցնում է, որ Կոնգրեսը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» տասը հարցից բաղկացած հարցաշար էին ուղարկել գլխավոր դատախազությանն ու կառավարությանը: Հարցաշարի հիմնական խնդիրն էր` պարզել «Հարսնաքւսրում» ծեծի ենթարկված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության հիմնական մեղավորներին և մասնավորապես Աժ պատգամավոր Ռուբեն Հարապետյանի առնչությունը այդ միջադեպին:





