AM
24 Օգոստոս 2012 - 09:11 AMT

Թուրքիայի նախագահը հիվանդանոց է ընկել

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն առողջական պատճառներով ստիպված է եղել ընդհատել իր այցելությունը Ղրղզստան: Այժմ նա գտնվում է Անկարայում Խոջաթեպե համալսարանի հիվանդանոցում:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, մեջբերելով թուրքական ԶԼՄ-ները, Գյուլը տեղափոխվել է հիվանդանոց ականջախեցու բորբոքման պատճառով:

«Նախագահն անցնում է ինտենսիվ բուժում, ուստի նա ստիպված է եղել հրաժարվել ուրբաթ և շաբաթ օրերին նախատեսված պաշտոնական միջոցառումներին մասնակցելուց: Բժիշկները խորհուրդ են տվել նրան շարունակել բուժումը»,- ասվում է թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունում: