AM
24 Օգոստոս 2012 - 09:53 AMT

Մարսագնաց մեքենայի նախագծման աշխատանքներին 14 հայ է մասնակցել

Օգոստոսի 6-ին Մարսի վրա վայրէջք կատարած մարսագնաց մեքենայի պատրաստման նախագծում ներառված են եղել 14 ամերիկահայեր: Այս մասին գրում է «The Armenian Weekly»-ն: Ըստ պարբերականի՝ ամերիկահայերն աշխատել են մարսագնացի էլեկտրոնիկայի, վայրէջքային համակարգի, թեստերավորման, կենսաբանական, անիմացիայի վրա:Պարբերականը հրապարակել է նաև նրանց անունները ` Կարեն Խանոյան, Ավո Դեմիրճյան, Վաչե Որբերյան, Արմեն Թուլյան, Ֆելիքս Սարգսյան եւ ուրիշներ:

Հավելենք, որ ըստ ՆԱՍԱի կայքի, ազգությամբ հայ է նաև մարսագնացի ժամանակաչափի հեղինակը` Կարո Անսերլյանը: Նա մարսագնացի համար հատուկ ժամացույցներ է պատրաստել, որոնք տարբեր են երկրային ժամացույցներից հաշվի առնելով Կարմիր մոլորակի առանձնահատկությունները: