AM
24 Օգոստոս 2012 - 11:54 AMT

Պաղեստինի խնդրանքով Յասեր Արաֆաթի աճյունը կհետազոտվի շվեյցարացի գիտնականների կողմից

Լոզանի համալսարանի ռադիոֆիզիկային կլինիկական կենտրոնի գիտնականները պաղեստինյան իշխանությունների խնդրանքով կանցկացնեն Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի աճյունի անալիզը, հաղորդում է RTS հեռուստառադիոընկերությունը

«Մեզ համար ակնհայտ է, որ պաղեստինյան իշխանությունները մտադիր են գործել շատ արագ և տրամադրված են համագործակցության: Դա երևում է նրանցից ստացված ուղերձներից»,- ասել է համալսարանական կենտրոնի ներկայացուցիչ Դարսի Քրիստենը:

Արաֆաթի այրին համաձայնություն է տվել փորձաքննություն անցկացնելու համար: