Նշանավոր բրիտանացի մոդելավորող Ջոն Գալյանոն, ով 2011-ին պայմանական կերպով դատապարտվել էր 6 հազար եվրո տուգանքի հակասեմիտական արտահայտությունների համար, զրկվել է Պատվո լեգիոնի շքանշանի ասպետի կոչումից:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, համապատասխան հրաման է ստորագրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
2011-ին Գալյանոյի դեմ երկու հայց է ներկայացնել անվայելուչ պահվածքի և հակասեմիտական արտահայությունների մեղադրանքով:





