Ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում աֆղանապաղեստինական սահմանին սպանվել են 12 մարդ, հաղորդում են Պակիստանի անվտանգության մարմինների աղբյուրները:
Այդ հարձակումից մեկ օր առաջ Պակիստանի իշխանությունները կանչել են բարձրաստիճան ամերիկյան դիվանագետին, որպեսզի բողոք հայտնեն սահմանամերձ շրջաններում ԱՄՆ գործողությունների առիթով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պակիստանն ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարձակումներն անվանում է անօրինական և կարծում, որ նրանք խախտում են երկրի ինքնիշխանությունը:





