ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 83+120-կմ 96+250 կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:Հիմնանորոգման աշխատանքներիպատճառով այդ հատվածում 2012 թվականի օգոստոսի 25-ից 15 օրով սահմանափակվում է կիսակցորդիչներով ծանր բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:
Նշված ավտոմեքենաները այդ ընթացքում կարող են երթևեկել այլընտրանքային՝ Վանաձոր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհով:





