AM
24 Օգոստոս 2012 - 16:32 AMT

Սիրիական բանակը ընդդիմադիրնհերից ազատել է Դամասկոսի հարավ-արևմուտքը

Սիրիայի ազատ բանակի հիմնական մասը կառավարական զորքերի կողմից դուրս է մղվել երկրի մայրաքաղաքի հարավ-արևմուտքում տեղակայված Դարայա բնակավայրից: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին լրագրողներին են հայտնել ընդդիմության ակտիվիստները:

Սիրիայի անվտանգության ուժերի բազմամարդ ստորաբաժանումներ` տասնյակ տանկերի ուղեկցությամբ, մտել են այս կիսավեր բնակավայրը: