Անարդյունք են ավարտվել ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի 2012թ օգոստոսի 24-ին Վիեննայում կայացած բանակցությունները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Կողմերի միջև բանակցությունները շատ ակտիվ են ընթացել, սակայն դեռևս մնում են տարաձայնություններ, որոնք խաչընդոտում են համաձայնության հասնելուն»,-ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տեսուչ Հերման Նեկերտը: Նա հավելել է նաև, որ հետագայում Իրանի հետ բանակցություններ չեն ծրագրվում:
ՄԱԳԱՏԷ-ն փորձում է մուտքի իրավունք ստանալ Պարչինի ատոմային օբյեկտ, որտեղ, ինչպես ենթադրվում է, կարող են միջուկային ոլորտի հետազոտություններ անցկացվել:





