Գվինեայի պրոֆմիությունները երկրի կառավարություն են ուղղել խմբային խնդրանք` ռուսական ՌՈւՍԱԼ ընեկերության հետ պայմանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Այս մասին այսօր հաղորդել է ՍԱՊԱ գործակալությունը:
Ըստ գործակալության, ՌՈւՍԱԼ-ը սկսած 2002թ ղեկավարում է Ֆրիսա քաղաքի արդյունաբերական համալիրը, իսկ 2006-ին այն ձեռք է բերել 19 մլն դոլարով:
Խնդիրներն ընկերությունում սկսվել են այս տարվա ապրիլին, երբ բանվորները գործադուլ են հայտարարել և պահանջել աշխատավարձի բարձրացում: Կոնարկայի դատարանը բողոքի ակցիան համարել է անօրինական, սակայն բանվորենրը չեն համաձայնել դատավճռի հետ և հրաժարվել են վերադառնալ իրենց աշխատատեղերը: Ավելին, նրանք գրավել են ձեռնարկությունը, և ռուս աշխատակիցները ստիպված են եղել լքել այն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





