AM
25 Օգոստոս 2012 - 07:58 AMT

Ճապոնական Օկինավա կղզու ուղղությամբ հզոր թայֆուն է շարժվում

Ճապոնիայում 215 կմ/ժ արագությամբ «Բոլավեն» թայֆունը շարժվում է Օկինավա կղզու ուղղությամբ, հաղորդում է Associated Press-ը` հղելով ճապոնական օդերևութաբանական գործակալությանը: Սպասվում է, որ այսօր այն կհասնի Օկինավա և կլինի վերջին տարիների ընթացքում հարավային ճապոնական կղզին վնասած ամենաուժեղ ցիկլոնը:

Այս տարածաշրջանում է տեղակայված Ճապոնիայում ամերիկյան 50-հազարանոց կոնտինգենտի կեսից ավելին: Տեղական խոշորագույն «Կադենա» բազայում, բնական աղետներին նախապատրաստվելու ծրագրի շրջանակներում, արգելվել է ջրի վրա ցանկացած գործունեություն, հաղորդում է ՌԲԿ-ն: