Պաղեստինցիները կշարունակեն պայքարել սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ կազմակերպությանը ինքնավարության լիիրավ անդամակցության համար: Այս մասին հայտարարել է Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեակավար Մահմուդ Աբբասը` իսրայելական ձախ «Մերեց» կուսակցության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Պատվիրակությունը գլխավորում է Զահվա Գալ-Օնը:
Պաղեստինցի առաջնորդն ընդգծել է, որ կողմ է Իսրայելի հետ հակամարտությունը լուծելուն` գոյություն ունեցող երկու պետությունների ստեղծման հիման վրա:





