Լոռու մարզի Արևաշող գյուղն արդեն ունի մանկապարտեզի նոր շենք: Արևաշողը, որը 1988թ. երկրաշարժից ամբողջովին քանդվել էր, այսօր ունի 3250 բնակիչ և ի տարբերություն բազմաթիվ այլ գյուղերի` դրական ժողովրդագրական աճ, սակայն մինչ օրս չուներ մանկապարտեզ: Արևաշող համայնքի և կառավարության միջոցներով կառուցված շենքն արդեն լիովին պատրաստ է: Այս տարի գյուղի մանկապարտեղ կհաճախի 60 երեխա:
Արևաշողի մանկապարտեզը կառուցվել է համայնքի և պետական միջոցներով 2011թ.: Մանկապարտեզի կահավորման, կազմակերպչական ծախսերի, ինչպես նաև խաղալիքների և գրականության համար ներդրումն են կատարել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը և Orange հիմնադրամը :Վերջինս կահավորման համար մանկապարտեզին տրամադրել է 7.3 միլիոն դրամ:





