AM
27 Օգոստոս 2012 - 12:26 AMT

Թալիբները դաժան հաշվեհարդար են տեսել աֆղանական գյուղի 17 բնակիչների հետ

«Թալիբան» շարժման գրոհայինները 17 մարդ են գլխատել Աֆղանստանի հարավում, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը, տեղական իշխանությունների վրա հղումով:

Երկու կանանց և 15 տղամարդկանց մարմինները հայտնաբերվել են ճանապարհի եզրին Գիլմենդ գավառի գյուղերից մեկի մոտ: Զոհերի մարմինների վրա կան հրազենային կրակոցների ու ծեծի հետքեր:

«Ես կարող եմ հաստատել, որ դա թալիբների ձեռքի գործն է»,-«Ֆրանս պրես» գործակալությանն է հայտնել Դաուդ Ահմադին, որը Գիլմենդ գավառի նահանգապետի ներկայացուցիչն է: