AM
27 Օգոստոս 2012 - 12:41 AMT

Գերմանիան և Ֆրանսիան աշխատանքային խումբ կստեղծեն եվրագոտու հարցերի լուծման համար

Գերմանիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունները կստեղծեն աշխատանքային խումբ, որը համատեղ առաջարկներ կներակայացնի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է եվրագոտու բյուջետային և բանկային միությունը, ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:

«Մենք առաջիկա օրերին և շաբաթներին կստեղծենք աշխատանքային խումբ մեր նախարարությունների միջև, որպեսզի որոշումներ պատրաստենք երկկողմանի համագործակցության համար»,- ասել է Շոյբլեն լրագրողներին ֆրանսիացի գործընկեր Պյեր Մոսկովիսի հետ հանդիպումից հետո:

Շոյբլեն ասել է, որ խումբը կպատրաստի համատեղ առաջարկներ ֆինանսների նախարարների ժողովների համար, որոնք վերաբերվում են բյուջետային և արժույթային միության ամրապնդմանը և արժույթային բլոկի տնտեսական աճի աջակցությանը: Այն նաև կհամակարգի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից ընդունված որոշումները: