AM
27 Օգոստոս 2012 - 13:09 AMT

Ֆրանսիան 230 հազար եվրո կհատկացնի Սիրիայի բժշկական հաստատություններին

Ֆրանսիան ֆինանսավորել է Սիրիայում ընդհատակյա հոսպիտալի ստեղծումը և կօգնի հագեցնել ևս չորս բժշկական կենտրոններ, ասվում է ֆրանսիական ԱԳՆ-ի հաղորդագրությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը Փարիզում հանդիպել է Սիրիայում աշխատող մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, նա ընդունել է Բժշկական օգնության սիրիական կազմակերպությունների միության նախագահ Մուսթաֆա Աբդուլ Ռահմանին, ինչպես նաև ասոցիացիայի ֆրանսիական բաժնի ներկայացուցիչ Ամար Շաքերին:

«Լորան Ֆաբիուսը նրանց հայտնել է 230 եվրոյի չափով նոր ֆրանսիական սուբսիդիաներ հատկացնելու մասին, որոնք կօգնեն չորս բժշկական կենտրոնների և 9 ընդհատակյա բժշկական պահեստների»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:

Ֆրանսիան արդեն օգնել է ընդհատակյա վիրահատարանի ստեղծման հարցում` գնելով բժշկական սարքավորումներ, ինչպես նաև արդեն կես տարի օգնում է վճարել 20 անկախ սիրիացի բժիշկների ծառայությունները:

Ֆրանսիան խոստացել է հատկացնել 3.6 մլն եվրո Սիրիայում և հարևան պետություններում հումանիտար կարիքների համար, որոնք բախվել են սիրիացի փախստականների հոսքի հետ: