AM
27 Օգոստոս 2012 - 14:02 AMT

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչության գործով դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 11-ին

Մոսկվայի շրջանային դատարանը սեպտեմբերի 11-ին կսկսի «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչության գործով դատավարությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ դատարանի մամլո ծառայության վրա հղումով:«Դա կապված է նրա հետ, որ ամբաստանյալներից մեկը միջնորդություն էր ներկայացրել դատավարությանը փաստաբանի մասնակցության վերաբերյալ, որը ներկայացնում էր նրա շահերը նախնական հետաքննության ժամանակ»,-ասել են մամլո ծառայությունում՝ պարզաբանելով, որ այժմ այդ ամբաստանյալի շահերը ներկայացնում է նշանակված փաստաբանը:

Լսումները կանցնեն փակ դռների ետևում, քանի որ գործում շատ են «գաղտնի» նյութերը:

Մեղադրայլների աթոռին են եղբայրներ Իսլամ և Իլեզ Յանդիևները, Ահմեդ Դեվլոևը և Բաշիր Խամխոևը:

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչության արդյունքում զոհվել է 37 և տուժել 127 մարդ: