AM
27 Օգոստոս 2012 - 14:42 AMT

Տոկիոն բանակցություններ է վարում Սենկակու արշիպելագի «վիճելի» կղզիների գնման առնչությամբ

Ճապոնիայի կառավարությունը բանակցություններ է սկսել Սենկակաու արշիպելագի կղզիները` որպես պետական սեփականություն ձեռք բերելու, առնչությամբ: Կղզիները պատկանում են Կուրիհարա ընտանիքին, հաղորդում է The Japan Times-ը:

Ըստ առկա տեղեկատվության, 4 կղզիներից երեքը պատկանում են այդ ընտանիքին և դրանց դիմաց նրանց առաջարկվել է 2 մլրդ իեն:

Ավելի վաղ ընտանիքի ներկայացուցիչները կղզու գնման գաղափարին վերաբերում էին որպես «կատակի» սակայն վերջերս իրավիճակը փոխվել է: Սենկակուում իր հավակնությունների մասին ավելի ակտիվ կերպով հայտարարում է Չինաստանը, որի դեմ պայքարել ընտանիքի համար դժվար կլինի:

Կղզիները հետաքրքրական են դարձել Տոկիոյի և Պեկինի համար այն բանից հետո, ինչ այնտեղ հայտնաբերվել են ածխաջրածնի հարուստ պաշարներ, հաղորդում է Lenta.ru-ն: