AM
27 Օգոստոս 2012 - 14:50 AMT

Աֆղանստանում զինվորականը սպանել է ՆԱՏՕ-ի երկու հրահանգիչների

Աֆղանցի զինծառայողը, որը ռազմական նախապատրաստություն էր անցնում ՆԱՏՕ-ի մասնագետների ղեկավարությամբ, օգոստոսի 27-ին ինքնաձիգով սպանել է իր 2 հրահանգիչներին, հաղորդում է Agence France-Presse-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելյան Լագման նահանգում:

Սպանվածների ագային պատկանելության և պատահարի այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ ՆԱՏՕ-ի կոնտինգենտի հրամանատարությունը չի հաղորդում, փոխանցում է Lenta.ru-ն: