AM
27 Օգոստոս 2012 - 15:33 AMT

ԱՄՆ զենքի արտահանման ծավալները 2011-ին կազմել են 66.3 մլրդ դոլար, Ռուսաստանինը` 4.8 մլրդ

ԱՄՆ սպառազինությունների արտահանման ծավալները 2011-ին կազմել է 66.3 մլրդ դոլար և զբաղեցրել 85.3 մլրդ դոլար գնահատվող շուկայի 3/4, գրում է Lenta.ru-ն` հղելով The News York Times-ին:

Ռուսաստանի սպառազինության արտահանման ծավալը կազմել է 4.8 մլրդ դոլար, ինչը 14 անգամ պակաս է ԱՄՆ-ի ցուցանիշից:

Congressional Research Service-ի կողմից բերվող տվյալները չեն համապատասխանում ավելի վաղ հրապարակվածներին:

Ամերիկյան սպառազինության իրացման հիմնական շուկան Մերձավոր Արևելքի երկրներն են` Սաուդյան Արաբիան, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրատները: