Տասնյակ հանքափորներ իտալական Սարդինիա կղզում մի քանի հարյուր կիլոգրամ պայթուցիկով բարիկադավորվել են Սարդինիայի հանքահորում որպես բողոքի նշան, հայտնում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը: Այդ արարքով նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնում հանքի հնարավոր փակման հետ, որը պատկանում է Carbosulcis ընկերությանը, քանի որ կարող են զրկվել աշխատանքից:
Ասվում է, որ բողոքի ակցիային մասնակցում է մոտ 100 հանքափոր: Գործադուլը կշարունակվի մինչև ուրբաթ, երբ հանդիպում է նախատեսված կառավարության ներկայացուցիչների հետ





