AM
28 Օգոստոս 2012 - 10:10 AMT

Հայաստանում ընդամենը 5000 դրամով որսորդական անդամատոմս են գնում

Այսօր Հայաստանում անօրինական որսը կանխարգելելու համար պատասխանատու է բնապահպանության նախարարությունը, որը, սակայն ի զորու չէ իրականացնել դա:

Այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ նման կարծիք հայտնեց «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը:

Նա նշեց, որ Հայաստանում կան շատ կենդանիներ, որոնց որսն արգելված է, սակայն կան մի շարք արտասահմանյան կազմակերպություններ, որոնք կազմակերպում են Հայաստանում այդ կենդանիների որսը և, ըստ նրա, ոչ մեկ չի կարողանում կամ էլ չի ցանկանում դա վերահսկել. «Ինտերնետում կան բազմաթիվ այդպիսի կազմակերպություններ, կարող եք որոնել անգլերենով «որսորդություն Հայաստանում» և կտեսնեք»:

Ըստ բանախոսի ոլորտում բարձիթողի վիճակ է նաև այն առումով, որ որսորդական անդամատոմսերը տրվում են շատ հեշտությամբ, առանց հատուկ պատրաստության.«Ով չի ալարում այսօր կարողանում է որսորդական անդամատոմս գնել , ընդամենը 5000 դրամով»:

Միակ ելքը, ըստ Էդուրադ Սարիբեկյանի, այն է, որ հասարակությունը մասնավորապես, որսորդական կազմակերպությունները իրենց ակտիվ մասնակցությունն ունենան այս խնդրի լուծման մեջ. «Որսորական կազմակերպությունները ոչ թե պետք է մտածեն անդամատոմսեր ու որսորդական գործիքներ վաճառելու մասին, այլ լուրջ տեսչական աշխատանքներ սկսեն իրականացնել»: