AM
28 Օգոստոս 2012 - 17:15 AMT

Եվրոպական դատարանում կայացել են Յուլիա Տիմոշենկոյի գործով հանրային լսումներ

Ուկրաինական ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի գործի վերաբերյալ հանրային լսումները կայացել են այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ավելի վաղ նախկին վարչապետը բողոքել էր Ստրասբուգին` անօրինական ձերբակալության և վերահսկողության տակ գտնվելու պայմանների վերաբերյալ:

Ինչպես ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի թղթակցին է հայտնել հայցորդ կողմի դատապաշտպան Վալենտին Տելիչենկոն, «Ուկրաինայի իշխանություններն արել են հնարավոր ամեն բան, որպեսզի մեկուսացնեն Տիմոշենկոյին քաղաքական կյանքից»:

Այժմ ՄԻԵԴ-ն անցել է գործը դռնփակ դիտարկելուն: Որոշման կայացման վերջնական ժամկետները չեն հաղորդվում: