AM
30 Օգոստոս 2012 - 06:28 AMT

Հարավային Կորեայում Bolevan թայֆունի զոհ են դարձել 17 հոգի

Հարավային Կորեայում Bolevan թայֆունի զոհ են դարձել 17 հոգի, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Թայֆունը հանգեցրել է երկրի մի շարք շրջաններում էլեկտրականության զանգվածային անջատման: Դադարեցվել է գնացքների երթևեկությունը, փակ են ավտոճանապարհները:

Ներկա պահին կատարվում է Bolevan-ի հասցրած վնասի ստույգ գնահատում: