2012-ի օգոստոսի 30-ին Մոսկվայում «Արգումենտի ի ֆակտի» թերթի մամլո կենտրոնում «Զգուշացեք, պատմական փաստեր են» Ռուս-հայկական բարեկամության տեղեկատվական ծրագրի շրջանակներում կայացել է գրքերի շնորհանդես, որոնք հրատարակվել են Սևծովյան-Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից:
Այդ գրքերն են` իրանցի հեղինակ Էնայաթ Օլա Ռեզայի «Ադրբեջան և Արրան», «Նախիջևանը 20-րդ դարի սկզբին 21-րդ դարի վերջին. որոշ փաստեր» հոդվածների ժողովածուն, Թամարա Վարդանյանի «Ադրբեջանցիներ. մի չավարտված էթնոնախագծի պատմություն»: «Կովկասյան հետազոտություններ» շարքում այս երեք աշխատանքների լույս տեսնելը, որոնք ուսումնասիրում են համեմատաբար քիչ հայտնի սյուժեներ, հատուկ նշանակություն ունի նաև Կովկասում ժամանակակից հասարակական-քաղաքական գործընթացների, սրվող աշխարհաքաղաքական դիմակայության լույսի ներքո, որն անմիջականորեն կապված է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության թեժացման և Իրանին ռազմական հարված հասցնելու հեռանկարների հետ: Ռուս-հայկական համագործակցության ղեկավար Յուրի Նավոյանը կանգ է առել ձեռնարկվող գիտական, կազմակերպչական և տեղեկատվական բնույթի գործողությունների գործնական նշանակության վրա: Սևծովյան-Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը պատմել է ինստիտուտի հրատարակությունների, Կովկասում իրադարձությունների զարգացման արդի դինամիկայի մասին: Ներկայացվող գրքերն արժանի են բոլոր նրանց ուշադրությանը, ովքեր հետաքրքրվում են Ռուսաստանի և Կովկասի պատմությամբ և ապագայով:





