AM
31 Օգոստոս 2012 - 06:02 AMT

Ռոմնին հաղթանակի դեպքում խոստացել է ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել Ռուսաստանի նկատմամբ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին հանդիմանել է իր մրցակցին` գործող նախագահ Բարաք Օբամային, Ռուսաստանի հանդեպ չափազանց մեղմ վերաբերմունքի մեջ և խոստացել, որ իր ընտրության դեպքում ավելի մեծ կոշտություն հանդես կբերի:

«Իմ օրոք դաշնակիցները կտեսնեն մեծ լոյալություն, իսկ Պուտինը մեր կողմից կտեսնի քիչ ճկունություն և մեծ հաստատակամություն»,- հայտարարել է Ռոմնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ռոմնիի ելույթը նվիրված է եղել ներքին հարցերին, արտաքին քաղաքականության թեմաների շարքում նա մի փոքր անդրադարձել է Կուբայի, Իսրայելի, Իրանի, Լեհաստանի, Ռուսաստանի հետ կապված հարցերին: