AM
31 Օգոստոս 2012 - 06:16 AMT

Պենտագոնը սպառնում է դատի տալ Բեն Լադենի ոչնչացման մասին գիրք գրած հատուկջոկատայինին

2011-ի մայիսին Պակիստանում «Ալ Քայիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Բեն Լադենի չեզոքացման մասին գիրք գրած հատուկջոկատայինը խախտել է չտարածման մասին համաձայնագիրը, որի համար կարող է դատարանի առաջ կանգնել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Պենտագոնի գլխավոր իրավաբան Ջե Ջոնսոնը:

Պաշտոնյան նշում է, որ «Պենտագոնը չի բացառում պրոցեսուալ գործողությունների հնարավորությունը» հատուկջոկատայինի և նրանց դեմ, ովքեր մասնակցել են գրքի հրատարակմանը:

«Դժվար օր» (No Easy Day) գիրքը գրախանութներում կհայտնվի սեպտեմբերի 4-ին, թեպետ օնլայն խանութներում արդեն դրվել է վաճառքի:

Իր գրքում Մարկ Օուեն ծածկանվան տակ հանդես եկող հեղինակը հերքում է շատ հաղորդագրություններ, որոնք հայտնվել են ԶԼՄ-ներում բեն Լադենի մահվանից հետո: Մասնավորապես, նա պնդում է, որ «Ալ Քայիդայի» առաջնորդ տանը ոչ մի հրաձգություն չի եղել, իսկ ահաբեկչին կրակել են, նախքան հատուկջոկատայինները մտել են նրա ննջարան: Չի հաղորդվում է, թե ով կարող էր կրակել բեն Լադենին:

Օուենի իսկական անունը հաղորդել է Fox News հեռուստաալիքը` նա 36-ամյա Մեթ Բիզոնետն է:

ԱՄՆ որոշ պաշտոնյաներ անհանգստանում են, որ «Դժվար օրը» կարող է գաղտնի տեղեկատվություն պարունակել, քանի որ գիրքը չի ստուգվել Պենտագոնի կողմից